Հասմիկ Պողոսյան. «Ոսկե ծիրան» կինոփառատոնը դարձել է Հայաստանի այցեքարտը10 հուլիսի 2009 - 18:54 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնը, որը տեղի կունենա հուլիսի 12-19 Երեւանում, նախորդ 5 տարիներին անցել է կայացման ուղին ու այս տարի արդեն հանդես է գալիս որպես ճանաչում ունեցող փառատոն: «Մի ամբողջ տարի մենք սպասում ենք «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, վստահ լինելով, որ կազմակերպիչները հերթական անգամ մեզ տոն կպարգեւեն: Իմ արտերկրի գործընկերները բազմիցս են հետաքրքրվել փառատոնով: Վստահաբար հայտարարում եմ, որ կինոփառատոնը դարձել է Հայաստանի այցեքարտն աշխարհում»,-ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Իր հերթին փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը հայտարարել է.«Եթե մեզ ճանաչում են այնպիսի պետություններում, ինչպիսիք են Լաոսը, Հոնդուրասը, որտեղ կինոն ամենակարեւոր ու զարգացած ոլորտը չէ, ապա կարելի է ասել, որ «Ոսկե փառատոնը» դարձել է ճանաչված կինոփառատոներից մեկը»: «Փառատոնն իր ուղին անցնում է մշակույթի նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Եվ մենք ուրախ ենք հայտարարել, որ ամեն տարի աճում է մասնակցության հայտ ներկայացրածների թիվը, եւ գնալով ավելի շատ ճանաչված կինեմատոգրաֆիստներ են մասնակցում «Ոսկե ծիրանին»,-ասել է փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |