Վարդան Օսկանյան. Ղարաբաղյան հակամարտությունը կարող է սակարկության առարկա դառնալ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջեւ

Վարդան Օսկանյան. Ղարաբաղյան հակամարտությունը կարող է սակարկության առարկա դառնալ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջեւ PanARMENIAN.Net - Ներկայումս նկատվում է Վաշինգտոնի ու Մոսկվայի մերձեցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ ավելացել է այն հավանականությունը, որ հակամարտությունը կարող է սակարկության առարկա դառնալ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջեւ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ելույթ ունենալով ղարաբաղյան հակամարտությանն ու հայ-թուրքական հարաբերություններին նվիրված համահայկական խորհրդաժողովում: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Ստեփանակերտից, ըստ Օսկանյանի, հայ-թուրքական սահմանի բացում են ցանկանում ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն: «Սակայն նրանք բոլորը հիանալի հասկանում են, որ սահմանը կբացվի միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում»,-ասել է Օսկանյանը:



Նա նաեւ հիշեցրել է Մայնդորֆի հռչակագրի մասին, որ ստորագրեցին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները 2008թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում: «Հռչակագրում կա դրույթ, ըստ որի հակամարտությունը պետք է լուծվի միջազգային կազմակերպությունների բանաձեւերի հիման վրա: Սակայն այդ բանաձեւերից եւ ոչ մեկը չի բխում հայ ժողովրդի շահերից»,-ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարարը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---