Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին10 հուլիսի 2009 - 21:28 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովին` ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը ավարտելու կապակցությամբ:Զրույցի ընթացքումՀայաստանիխորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց դեսպան Պավլովին անցած տարիների սերտ համագործակցության համար: Հ. Աբրահամյանը բարձր գնահատեց դեսպանի աշխատանքը եւ շեշտեց, որ Հայաստանում մշտապես կարեւորել են Ռուսաստանի հետ սերտ դաշնակցային հարաբերությունները, որոնք ունեն ամուր պատմական հիմք: Նա հույս հայտնեց, որ հետագայում եւս հայ-ռուսական համագործակցությունը կշարունակի զարգանալ քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային եւ այլ բնագավառներում` ի բարօրություն երկու բարեկամ ժողովուրդների: Զրույցի ընթացքում կողմերը նաեւ բարձր գնահատեցին Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների միջեւ գոյություն ունեցող սերտ շփումներն ու համագործակցությունը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |