Բացվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նոր շենքը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում հանդիսավոր կերպով բացվել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նոր շենքը: Բացմանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը, Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը եւ պաշտոնատար այլ անձիք:



Ողջույնի խոսքով հյուրերին է դիմել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` մասնավորապես, շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ԱԱԽ լիարժեք աշխատանքի համար բոլոր պայմանները ստեղծելու համար:
 Ուշագրավ
---