Բոլոր կոմունալ ծախսերը այսուհետ հնարավոր կլինի վճարել ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության գրասենյակներում10 հուլիսի 2009 - 22:58 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունն այսօր հայտարարել է, որ բոլոր կոմունալ ծախսերը այսուհետ հնարավոր կլինի վճարել ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության գրասենյակներում: Նախագծի սկզբնական փուլում ծառայությունը կգործի հաճախորդների սպասարկման 13 կենտրոններում, իսկ այնուհետեւ նման ծառայություն կտրամադրեն ընկերության բոլոր գրասենյակներում: Մինչեւ հուլիսի վերջը ծառայությունը կտրամադրվի 40 կենտրոններում, որոնցից 19-ը` Երեւանում եւ 21-ը հանրապետության շրջաններում, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |