«Ոսկե ծիրանի» կինոփառատոնի ճանաչումը ցույց տվեց Հայաստանում փառատոնային կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը10 հուլիսի 2009 - 23:06 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրանի» կինոփառատոնի ճանաչումը ցույց տվեց Հայաստանի փառատոնային կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը: Եվ մենք հուսով ենք, որ հովանավորների ու կառավարության օգնությամբ մոտ ապագայում այդ հարցը կլուծվի»,-ասել է մամլո ասուլիսում փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը: «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի եւ մշակույթի նախարարության հիմնած «Մանթաշյանի ասպետների» ոսկե եւ արծաթե մեդալներով փառատոնի շրջանակներում կպարգեւատրվեն մշակությի ոլորտի հովանավորները: Իսկ «Մանթաշյանի ասպետների» ակումբի նախագահին կհանձնվի մեծ հայ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի արձանիկը: «Մենք հուսով ենք, որ դա կնպաստի բարերարների մի շրջանակի ձեւավորմանը, որոնք պատրաստ են ֆինանսավորել խոշոր մշակութային նախագծեր, որոնք կարող են օգտագործվել նաեւ երկրի զարգացման համար»,-ասել է Հ.Խաչատրյանը: Արձանիկի հեղինակն է քանդակագործ Տիգրան Արզումանյանը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |