ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց դեսպանին արդյունավետ համագործակցության համար11 հուլիսի 2009 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Ս.թ. հուլիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան, պարոն Նիկոլայ Պավլովին` վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ: Ինչպես հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց դեսպանին` արդյունավետ համագործակցության, ինչպես նաեւ երկու երկրների ռազմավարական համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման գործում ներդրած անձնական ավանդի համար եւ հաջողություն մաղթեց նրան հետագա առաքելություններում: Ս.Օհանյանը բարձր գնահատեց դեսպանի գործունեությունն ու ջանքերը` ուղղված Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմավարական գործընկերության զարգացմանը: Հանդիպման ավարտին կողմերը ընդգծեցին հայ-ռուսական հարաբերությունների եւ բարեկամական կապերի ամրապնդման պատրաստակամությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |