Համաշխարհային հանրությունը շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ11 հուլիսի 2009 - 19:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու սահմանի բացմանն ուղղորդված քայլերը: Այդ մասին Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Ստեյնբերգը: Նրա խոսքերով, ողջ համաշխարհային հանրությունը շահագրգռված է երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմամբ: «Դրա հետ մեկտեղ մենք վստահ ենք, որ հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունը միանգամայն տարբեր, իրարից անկախ խնդիրներ են: Ճիշտ է, նրանք կարող են զուգահեռ ընթանալ, սակայն ես չէի միավորի դրանք», - ասել է Ստեյբերգը:«Հայաստանը շարունակում է իր դիրքորոշմանը հետեւել եւ այդ մասին բազմիցս հայտարարվել է. մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների», - իր հերթին նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |