Կիեւի քաղաքային խորհուրդը տարածք է տրամադրել Հայկական եկեղեցու կառուցման համար

PanARMENIAN.Net - Կիեւի քաղաքային խորհուրդը Կիեւում տարածք է տրամադրել Հայկական եկեղեցու (Մայր Տաճարի) շինարարության համար: Համապատասխան որոշման օգտին քվեարկել է 85 պատգամավոր Կիեւի քաղաքային խորհրդի նստաշրջանի հուլիսի 9-ին կայացած նիստում:



Ինչպես արդեն նախկինում հաղորդվել էր, Կիեւի քաղաքապետ Լեոնիդ Չերնովեցկին եւ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Խաչատրյանը հուլիսի 3-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Կիեւում Հայկական եկեղեցու շինարարության համար նոր հողատարածքի տրամադրման արագացման հարցը: Նախորդ ամսում Կիեւի քաղաքային խորհուրդը նշված տաճարի կառուցման համար տարածք էր հատկացրել Կոնստանտինովսկայա փողոցում, սակայն բնակիչների դիմադրության պատճառով նախագիծը չէր իրականացվել: Ներկայումս արդեն որոշվել է եկեղեցու կառուցման համար այլընտրանքային տարածքը Խարկովսկի մասիվի Արմյանսկայա փողոցում: Կիեւի քաղաքապետը Հայաստանի դեսպանին խոստացել է, որ կանի իրենց կախված ամեն ինչ հողային հարցը լուծելու համար:



Եկեղեցու կառուցման համար նախատեսվում է տրամադրել 4000 քառակուսի մետր տարածք:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---