Մասիս Մաիլյան. Հիմնարար սկզբունքներն անընդունելի են Հայաստանի եւ ԼՂՀ-ի համար13 հուլիսի 2009 - 14:18 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ համատեղ հայտարարության տեքստը շատ քիչ բանով է տարբերվում տարբեր մակարդակներում եւ ԵԱՀԿ Մինսկյան գործընթացին աջակցող տարբեր միջազգային կառույցների շրջանակներում նախկինում ընդունված հայտարարություններից: Այդ մասին PanARMENIAN.Net ի ն հայտարարեց ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հասարակական խորհրդի նախագահ, ԼՂՀ ԱԳ նախարարի նախկին տեղակալ Մասիս Մաիլյանը : Նրա խոսքերով, ուշագրավ է, որ ներկայումս երեք երկրի նախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ են անում ավարտել հակամարտության կարգավորման որոշակի սկզբունքների համաձայնեցումը, որոնք հրապարակվել են ԵԱՀԿ պաշտոնական կայքում:«Հրապարակված հիմնարար սկզբունքները, դրանց ընդունման եւ իրագործման դեպքում, անուղղելի վնաս կհասցնեն ԼՂՀ եւ Հայաստանի Հանրապետության ազգային շահերին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների անընդունելիությունն արձանագրվել է ս. թ. հուլիսի 10-11-ը ԼՂՀ մայրաքաղաքում ընթացող Համահայկական խորհրդաժողովի բանաձեւում: Խորհրդաժողովի մասնակիցները Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջել են չստորագրել առաջարկվող փաստաթուղթը: Ակնհայտ է, որ այն բանի գիտակցումը, որ հակառակորդին տարածքների հանձնումը, որոնց նկատմամբ հայ ժողովուրդն ինչպես իրավաբանական եւ քաղաքական, այնպես էլ պատմական իրավունքներ ունի, ուժեղ բարոյական հարված կլինի հայ ժողովրդի համար, որը երկար տարիներով կարող է զրկել դիմակայելու եւ սեփական պետականությունը կառուցելու ազգային կամքից», - ընդգծել է Մաիլյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |