Ֆելիքս Շտուրմ. Մենամարտը Գեւորի դեմ գերիրադարձություն դարձավ

PanARMENIAN.Net - WBA վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, գերմանացի բռնցքամարտիկ Ֆելիքս Շտուրմը (32-2-1, 14 KO)մեկնաբանեց իր հաղթանակը հայաստանցի Խորեն Գեւորի հանդեպ մենամարտում, որ տեղի ունեցավ հուլիսի 11 Նյուրբուրգում (Գերմանիա):



«Դա հիանալի երեկո էր: Կարծում եմ, բռնցքամարտի երկրպագուները գոհ մնացին շոուից, որի համար վճարել էին: Դա ոչ թե ուղղակի լավ մենամարտ էր, այլ գերիրադարձություն: Այժմ ես երկարատեւ արձակուրդ կվերցնեմ: 77 օրվա ընթացքում ես երկու մենամարտ ունեցա: Ես երախտապարտ եմ իմ թիմին: Մենք բոլորս վաստակել ենք հանգստանալու իրավունքը»:



Մենամարտի ավարտին Շտուրմը տեղափոխվեց հիվանդանոց աջ ականջի վնասվածքի պատճառով: Ըստ բռնցքամարտիկի, դա աննշան վնասվածք է, սակայն բժիշկների միջամտությունը պարտադիր էր, իսկ այժմ նա իրեն լավ է զգում:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---