Էդվարդ Նալբանդյանը Հայաստանում ՌԴ դեսպանին պարգեւատրել է ԱԳՆ պատվո մեդալով

PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Նիկոլայ Պավլովին` Երեւանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:



Էդվարդ Նալբանդյանըբարձրգնահատեց հայ-ռուսական դաշնակցայինեւ ռազմավարական հարաբերությունները եւ նշեց, որ դեսպան Պավլովի պաշտոնավարման տարիներին դրանք ավելի են խորացել եւ ընդլայնվել: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Նիկոլայ Պավլովին հայ-ռուսական համագործակցության ամրապնդմանն ուղղված գործունեության, ամենօրյա հետեւողական աշխատանքի եւ անձնական ներդրման համար:



Իր հերթին դեսպան Պավլովընշեց, որ ջերմ հիշողություններով է հեռանում Հայաստանից, եւ շնորհակալություն հայտնեց իր առաքելության ընթացքում ԱԳՆ ցուցաբերած աջակցության համար:



Նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթելով դեսպան Պավլովին հետագա գործունեության մեջ` նրան պարգեւատրեց ԱԳՆ պատվո մեդալով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---