Վանաձորից Վրաստան տանող միջպետական ճանապարհի վրա գտնվող կամուրջը կվերանորոգվի մեկ շաբաթում13 հուլիսի 2009 - 21:45 AMT PanARMENIAN.Net - Վանաձոր քաղաքից Վրաստան տանող միջպետական ճանապարհի 77-րդ կմ-ի վրա /Տավուշի մարզ/ գտնվող կամուրջը մասամբ փլուզվել է, հաղորդում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո ծառայությունը։ Կատարվածի մանրամասներին ծանոթանալու նպատակով հուլիսի 10-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ դեպքի վայր է մեկնել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:Նախարարը նշել է, որ կամրջի հարեւանությամբ գտնվող «Այրում» ՀԷԿ-ի ավելորդ ջրերը ժամանակ առ ժամանակ հոսել են կամրջի տակով, ինչի հետեւանքով հիմքերը խարխլվել են։ Կամուրջը կառուցված է 2 հատվածից. մի հատվածը կառուցվել է 1950-ական, մյուսը՝ 1970-ական թվականներին։ Նախարարի խոսքով,1970-ականներից ի վեր այն չի վերանորոգվել: Նախատեսվում է կամուրջը վերանորոգել մեկ շաբաթվա ընթացքում եւ վերականգնել ամբողջ երթեւեկությունը։ «Մենք հնարավոր բոլոր միջոցները կձեռնարկենք, որպեսզի միջպետական ճանապարհը փակ լինի հնարավորինս կարճ ժամանակում»,նշել է Գուրգեն Սարգսյանը։ Ներկայումս կամրջի երթեւեկությունն իրականացվում է միակողմանի, պետավտոտեսուչները հրահանգում են բեռնատար ավտոմեքենաներին երթեւեկել կամուրջը շրջանցող ճանապարհներով։ Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ մինչեւ վերականգնման աշխատանքներն ավարտելը կթույլատրվի կամրջով երթեւեկել միայն մարդատար ավոտմեքենաներին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |