Համաներման արդյունքում Հայաստանի կալանավայրերից ազատվել է 265 դատապարտյալ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հուլիսի 12-ի դրությամբ ազատ են արձակվել թվով 265 դատապարտյալ: Այդ մասին հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության մամլո ծառայությունը:



Կալանավորների մեծ մասը, շուրջ 60 մարդ, ազատ է արձակվել «Էրեբունի» քրեակատարողական հաստատությունից, իսկ նվազագույնը` 1 դատապարտյալ է ազատ արձակվել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից: Համաներման ենթարկվածների թվում կա 5 կին եւ 3 անչափահաս:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---