«Հայերի ընտրությունը». «Մադրիդյան սկզբունքները սպառնում են Հայաստանի ու Արցախի անվտանգությանը

PanARMENIAN.Net - «Հայերի ընտրությունը» կուսակցության նախաձեռնող խումբը «մադրիդյան սկզբունքների» հրապարակման ու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից դրանք դրական գնահատելու լույսի ներքո, հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ ՀՀ նախագահի նախաձեռնությունները ղարաբաղյան հարցի լուծման ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ խարխլում են Հայաստանի ազգային անվտանգության հիքմերը:



Նախաձեռնող խմբի հայտարարության մեջ ասվում է, որ «մադրիդյան սկզբունքներն» անընդունելի են ինչպես առանձին, այնպես էլ` ամբողջական տեսքով:



«Մադրիդյան սկզբունքների» բաղկացուցիչ մասերից յուրաքանչյուրի իրականացումը անհապաղ կհանգեցնի այժմյան ռազմաքաղաքական անվտանգության համակարգի փլուզմանը, ինչը հրադադարի պահպանման միակ երաշխիքն է, կապաինետգրի ԼՂՀ-ի ու ՀՀ-ի պաշպանունակությունը եւ կնպաստի հայ բնակչության արտահոսքին Հայաստանի զգալի մասից»,-ասվում է հայտարարության մեջ:





«Հայերի ընտրությունը» կուսակցության նախաձեռնող խումբը «մադրիդյան սկզբունքների» շրջանակներում իրավանաբորեն պարտավորեցնող ցանկացած փաստաթղթի ստորագրումը գնահատում է որպես հակապետական հանցագործություն` ուղղված ազգային անվտանգության խարխլմանն ու Հայոց պետության պաշտպանական համակարգի փլուզմանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---