Ուկրաինայի Գերագույն ռադան մտադիր է եկեղեցիներին վերադարձնել պաշտամունքային կառույցները

PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ին Ուկրաինայի վարչապետի հանդիպմանը Եկեղեցիների եւ կրոնականն կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչների հետ ներկա է եղել նաեւ ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը: Հանդիպման ընթացքում Յուլիա Տիմոշենկոն խոստացել է հաջորդ շաբաթ Գերագույն ռադա ներկայացնել եկեղեցիներին պաշտամունքային կառույցները վերադարձնելու մասին որոշումը:



Միեւնույն ժամանակ, կառավարության ղեկավարը հաղորդել է, որ վերջին տարում եկեղեցիներին է վերադարձվել շուրջ 200 պաշտամունքային կառույց: Սակայն, նրա խոսքերով, այժմ հարկավոր է օրենսդրորեն ամրագրել կառույցները վերադարձնելու սկզբունքները:



Արքեպիսկոպոս Բունիաթյանը Տիմոշենկոյին է ներկայացրել Ուկրաինայում հայ եկեղեցու խնդիրները: Իր հերթին Տիմոշենկոն ընդգծել է, որ Ուկրաինայի կառավարությունը կնպաստի կուտակված խնդիրների լուծմանը, հաղորդւոմ է Analitika.at.ua-ն:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---