ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը ներկայացրեց «Զբոսաշրջիկ» նոր կանխավճարային քարտը

PanARMENIAN.Net - Բջջային կապի օպերատոր ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը ներկայացրեց «Զբոսաշրջիկ» նոր կանխավճարային քարտը, որը ստեղծվել է հատուկ Հայաստանի օտարերկրյա հյուրերի համար:



Այս սակագնային ծրագիրը հնարավորություն կտա շփվել ինչպես Հայաստանի սահմաններում, այնպես էլ արտերկրում գտնվող բաժանորդների հետ:



Սակագնային ծրագրի բոնուսում ընդգրկված են` առաջին 10 SMS հաղորդագրություններն` անվճար, միջքաղաքային զանգի առաջին 2 րոպեն կարժենա րոպեն 10 դրամ, ինչպես նաեւ սակագնային ծրագիրն առաջարկում է առավել հասանելի սակագներ միջազգային զանգերի համար 1 ամիս ժամկետով:



Բացի կանխավճարային քարտից, փաթեթը ներառում է նաեւ Հայաստանի ու Երեւանի քարտեզները, ինչպես նաեւ Երեւանի ուղեցույցը մի շարք ծառայություններ տրամադրող դիսկոնտային քարտի հետ: Փաթեթի արժեքը 3000 դրամ է, ասվում է ընկերության կայքէջում:
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---