Ստամբուլում Հրանտ Դինքի անվան փողոց կարող է հայտնվել

PanARMENIAN.Net - Ստամբուլում քարոզարշավ է սկսվել, որի նախաձեռնողներն առաջարկում են Շիշլի շրջանի այն փողոցը,որտեղ գտնվում է հայ-թուրքական թերթի «Ակոս» խմբագրությունը, վերանվանել Հրանտ Դինքի անունով: Հիշեցնենք, որ «Ակոսի» գլխավոր խմբագիրը սպանվեց 2007թ. փետրվարի 19-ին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում` Ստամբուլում, Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Միրզոյանը, շրջանի բնակիչների միջնորդությունն արդեն հավանության է արժանացել: «Սակայն, վերջնական որոշումը պետք է կայացնի Ստամբուլի քաղաքապետը»,-ասել է Միրզոյանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---