Հայաստանը ձգտում է ոչ թե Թուրքիայի հետ բարեկամության, այլ միայն նորմալ հարաբերությունների14 հուլիսի 2009 - 20:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ցանկանում է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատում առանց որեւէ նախապայմանի եւ հայ-թուրքական սահմանի բացում, Spiegel Online գերմանական թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքերով, Թուրքիայի հետ սահմանի բացումը նշանակում է նոր տնտեսական նախագծեր, էներգամատակարարման դիվերսիֆիկացման նոր հնարավորություններ: «Մեր հարեւանները մեզ թշնամի չեն», - նշել է նա:Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է բարեկամությունը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, այն դեպքում, եթե Անկարան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, Արթուր Բաղդասարյանը հայտարարել է. «Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչվել է շատ պետությունների կողմից, եւ մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի աշխարհում նման ողբերգություն այլեւս չկրկնվի: Մենք չենք խոսում Թուրքիայի հետ բարեկամության մասին, այլ միայն նորմալ հարաբերությունների մասին, որոնք պետք է գոյություն ունենան հարեւանների միջեւ: Մութ կողմեր գոյություն ունեն մեր ժողովրդների պատմության մեջ: Սակայն մենք պետք է նայենք ապագային , այլ ոչ թե ապրենք անցյալով»: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |