«Զվարթնոց» օդանավակայանում գործում է Իրանում ավիավթարից զոհվածների հարազատներին օգնություն ցուցաբերող շտաբը15 հուլիսի 2009 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ստեղծվել է Իրանում տեղի ունեցած ավիավթարում զոհվածների հարազատներին բժշկական, հոգեբանական ու այլ անհրաժեշտ օգնության շտաբ, PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել օդանավակայանի մամլո ծառայությունում: Ըստ նրա, 12-15 մարդուց բաղկացած «Ավիամեդը» պատրաստ է օգնել զոհվածների ընտանիքներին, բացի այդ, անհրաժեշտության դեպքում կներառվեն նաեւ քաղաքի բժշկական հաստատությունների աշխատակիցները: Իրանում վթարի է ենթարկվել Caspian Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը կատարում է Երեւան-Թեհրան չվերթը: Ինքնաթիռում եղել է 153 հոգի, հիմնականում Հայաստանի քաղաքացիներ: Ըստ նախնական տվյալների բոլոր ուղեւորները զոհվել են: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |