Թեհրան-Երեւան ինքնաթիռի վթարում զոհված իրանցի ձյուդոիստների անունները15 հուլիսի 2009 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Հայտնի են դարձել Caspian Airlines ավիաընկերության ինքնաթիռի, որը կատարում էր Երեւան-Թեհրան չվերթը, վթարում զոհված Ձյուդոյի Իրանի պատանեկան հավաքականի անդամների անունները: Իրանի ԶԼՄ-ների տվյալներով, Երեւան է մեկնել 8 ձյուդոիստ եւ երկու մարզիչ, ներկայացված 12-ի փոխարեն:Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը, Հայաստանի ֆեդերացիայի ներկայացուցիչները գտնվում էին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում` իրանական պատվիրակությանը դիմավորելու նպատակով: «Մենք երկու մեքենա էինք ուղարկել իրանական պատվիրակությանը դիմավորելու նպատակով: Ծրագրվում էր Հայաստանի եւ Իրանի պատանեկան հավաքականների համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնել: Իրանի ֆեդերացիան մեզ է ուղարկել 12 անդամի անունները, իսկ թե ով չի մեկնել, մեզ առայժմ անհայտ է: Մեծ ցավ եմ հայտնում պատահածի առնչությամբ», - ասել է Ավետիսյանը: Իրանի պատանեկան հավաքականի անդամների անուններն են. Մարզիչները` Ալի Բահրամի-1965 թ.ծնված, Մոհամեդ Ջենաբզադեհ-1965 թ. ծնված: 1. Հոսեյն Բանա-1993 թ. ծնված 2. Մոսայեբ Ազիզոլահի-1993 թ. ծնված 3. Յահյա Բագհերփուր-1993 թ. ծնված 4.Վահիդ Դոլո Էբրահիմի-1994 թ. ծնված 5. Սաիդ Ռասուլի-1993 թ. ծնված 6.Մուսթաֆա Սաբահի-1993 թ. ծնված 7.Իման Զեինիվանդնեջադ-1993 թ. ծնված 8. Մոհադես Ալի-1993 թ. ծնված 9. Բահրամ Աղախանի 10.Ալիրեզա Լաշգարի Երկու վերջին ձյուդոիստի մասին տվյալներ իրանական կողմը չի ներկայացրել, քանի որ նրանք պետք է անձնագիր ստանային մոտ օրերս: Նրանց անունները ճշգրտվում են: 153 ուղեւոր փոխադրող ինքնաթիռն ընկել է Կազվին քաղաքում, Իմամ Հոմեյնիի օդանավակայանից թռչելուց 15 րոպե անց: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |