2009 թ առաջին կիսամյակում բնական գազի ներկրման ծավալները նվազել են 14,8%-ով

PanARMENIAN.Net - 2009 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ 14,8 %-ով նվազել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 938.8 մլն խ.մ, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ լրատվական ծառայությունը:



Նշված ժամանակահատվածում իրացվել է 867.7 մլն խ.մ, ինչը 14%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:



Նախորդ տարվա համեմատ 4,2% -ով նվազել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 344.6 մլն խ.մ:



Արդյունաբերությունը սպառել 116.8 մլն խ.մ, ինչը 37,2%- ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:



Էներգետիկայի բնագավառը իրացրել է 157.4 մլն խ.մ բնական գազ, ինչը 26,7%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---