Երեւանում ցուցադրվել է Դավիթ Առաքելյանի «Ճարտարապետի տիեզերքը» ֆիլմը

PanARMENIAN.Net - Այսօր հուլիսի 15-ին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում «Նաիրի» կինոթատրոնում ցուցադրվել է Դավիթ Առաքելյանի «Ճարտարապետի տիեզերքը» ֆիլմը` նվիրված անցյալ դարի տաղանդավոր ճարտարապետ Արթուր Թարխանյանին:



Արթուր Թարխանյանի գործունեության եւ այլ ճարտարապետների հետ նրա համագործակցության շնորհիվ Երեւանը հարստացավ այնպիսի ճարտարապետական կոթողներով, ինչպիսիք են «Զվարթնոց» օդանավակայանը, մարզահամերգային համալիրը, Երիտասարդության պալատը, «Այրարատ» կինոթատրոնը եւ Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալրը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---