Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցությունը պահանջում է ՀՀ արտգործանախարարի հրաժարականը15 հուլիսի 2009 - 23:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցությունը մտահոգություն է հայտնել ղարաբաղյան խնդրի շուրջ ս.թ. հուլիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարության առնչությամբ եւ միջնորդ երկրների գործողությունները գնահատել է որպես Հայաստանի շահերի անտեսում:Այսօր տարածած հայտարարության մեջ, կուսակցությունը, մասնավորապես, նշում է, որ հայաստանյան քաղաքական ընտրանին չի պատասխանել կարեւորագույն հարցերին, թե ո՞վ է ԼՂՀ եւ նրա օրինավոր բնակիչների անունից ճակատագրական որոշումներ «ստորագրող» լիազորված անձը կամ պետական ինստիտուտը, եւ ո՞ր օրենքով են հիմնավորված նմանատիպ լիազորությունները»: Կուսակցությունը նաեւ ընդգծում է, որ կարեւորելով Հայաստանի ու նրա հարեւանների միջեւ բարի դրացիական հարաբերությունների անհրաժեշտությունը, որը պետք է նպատակաուղղված լինի տարածաշրջանում կայուն ու երկարատեւ խաղաղության հաստատմանը, միաժամանակ անհամաձայնություն է հայտնում հայ-թուրքական հարաբերությունների ձեւավորման ուղղությամբ իշխանությունների վարած ներկայիս քաղաքականությանը: Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցությունը հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ստեղծված իրավիճակը նմանվում է գաղտնի գործարքի` թուրքական ու Հայաստանի իշխանությունների միջեւ, որը չի բխում Հայաստան պետության եւ աշխարհասփյուռ Հայ ժողովրդի շահերից»: Այս ամենից ելնելով, կուսակցությունը պահանջում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը», - նշվում է կուսակցության հայտարարության մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |