Ուկրաինայի նախագահը ցավակցություն է հայտնել Հայաստանի եւ Իրանի նախագահներին

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշենկոն ցավակցություն է հայտնել Հայաստանի եւ Իրանի նախագահներ Սերժ Սարգսյանին եւ Մահմուդ Ահմադինեժադին ավիավթարում իրենց քաղաքացիների զոհման առնչությամբ:



«Մենք կիսում ենք նրանց վիշտը, ովքեր կորցրել են իրենց հարազատներին եւ մտերիմներին: Ուկրաինայի ժողովրդի եւ անձամբ իմ անունից խնդրում եմ խոր ցավակցություն եւ մխիթարության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին», - նշվում է Վիկտոր Յուշենկոյի հեռագրում, հաղորդում է Analitika.at.ua-ն` վկայակոչելով Ուկրաինայի նախագահի ներկայացուցչությանը:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---