Ադրբեջանը դեռեւս չի հասունացել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար16 հուլիսի 2009 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Օրերս ադրբեջանական մամուլը բավական տարօրինակ տեղեկություն էր տարածել, որի համաձայն Բելոկանսկի շրջանի ադրբեջանցի սահմանապահները հինգշաբթի առավոտյան ՌԴ Դաղստանի հետ սահմանում ինտնեսիվ փոխհրաձգության միջոցով փորձել է կասեցնել պետական սահմանի ապօրինի հատումը, անհայտ անձանց կողմից: Իբր, «անհայտները» զինված էին եւ նույնիսկ վիրավորել են սահմանապահներից մեկին: Այնուհետեւ թաքնվել են Բելոկանի շրջանում, կորուստենր կրելով: Ինչպես PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը, այդ տեղեկությունը կարող էր դառնալ հասարակ, առօրյա մի իրադարձություն Ադրբեջանում, եթե հաշվի չառնենք մի շարք փաստեր, այն է` Ադրբեջանի Բելոկանսկի, ինչպես նաեւ Զակատալիի ու Կախսկի շրջանները բնակեցված են ավարներով եւ սահմանակից են Դաղստանին: «Այսօրվա դրությամբ, Ադրբեջանի ղեկավարությունը վախենում է տարբեր ազգային հուզումներից այդ շրջաններում եւ տեւական ճնշումների միջոցով, ինչպես նաեւ ադրբեջանականացման ու «նոսրացման» միջոցով, փորձում է ապազգայնացնել այդ տարածաշրջանը: Իսկ այժմ, ինչպես տեսնում ենք, պաշտոնական Բաքուն սկսել է տեղեկություններ տարածել, ցույց տալու համար ավարաբնակ շրջանների քրեածին վիճակը հատուկ ազգային ենթատեքստ չտալով, արդարացնելու համար հնարավոր հակաավարական գործողություններն այդ շրջաններում»,-ասել է նա: Փորձագետը գտնում է, որ եթե իրոք դա այդպես է, ապա նորությունը լոկ ապատեղեկատվություն է եւ հող է ստեղծում ավարների դեմ զանգվածային հետապնդումների համար: «Հետաքրքրական է այն փաստը, որ 2008թ. սեպտեմբեր-հոկտեմբերին հյուսիսում լեզգիների դեմ լայնածավալ ռազմական գործողություն սկսելուց առաջ եւս նմանատիպ տեղեկություններ էին տարածվում: Նշենք, որ այդ շրջաններում գործողությունից հետո, որը մի քանի շաբաթ տեւեց, ԱԱԾ եւ սահմանապահ զորքերը, ինչպես նաեւ միլիցիան եւ հատուկ նշանակության ջոկատները ծանր տեխնիկա էին կիրառում: Արդյունքում` մոտ 30 լեզգիներ ձերբակալվեցին եւ տասը սպանվեցին: Այժմ, երբ 2008թ. օպերացիան առանց ավելորդ աղմուկի անցավ, Ադրբեջանի ղեկավարությունն անցավ արդեն ավարների ակտիվիստների ոչնչացմանը: Ակտիվիստները, կամ «բանդիտները», ինչպես ասում են ադրբեջանցիները, ոչ միայն այն երիտասարդներն են, որ փորձում են մի կերպ պահպանել լեզուն ու ազգային ոգին, այլ նաեւ ավարական լեզվի ու պատմության ուսուցիչները, գործարարներն ու գրողները: Եթե Ադրբեջանն այսօր իր գործողություններով բացահայտորեն ոտնահարում է ազգային փոքրամասնությունների տարրական իրավունքները , արժէ՞ արդյոք հույսը դնել ադրբեջանական ղեկավարության ինչ-որ ստորագրած փաստաթղթերի կամ խոստումների վրա Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման հարցում: Միանգամայն հնարավոր է, որ, ելնելով Բաքվի վերաբերմունքից ազգային փոքրամասնություններին, հայկական կողմը չպետք է հույսը դնի ղարաբաղյան հակամարտության «խաղաղ լուծման» վրա: Ադրբեջանն ուղղակի դեռեւս չի հասունացել դրա համար»,-ասել է Աբրահամյանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |