«Ժառանգություն» կուսակցության պատգամավորը կրկին կոչ է անում Հայաստանին ճանաչել ԼՂՀ անկախությունը

PanARMENIAN.Net - Մտահոգություն հայտնելով մադրիդյան սկզբունքների հրապարակման վերաբերյալ, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում ընդգծել է, որ ազատագրված տարածքներն ի սկզբանե հայկական էին եւ դրանք վերադարձնելու մասին խոսք անգամ լինել չի կարող: «Գոյություն չունի ԼՂՀ-ին մերձակա տարածքներ հասկացություն, այդ տարածքները կամ Հայաստան են, կամ Իրան են, կամ Ադրբեջան»,-հայտարարել է նա եւ ընդգծել, որ մադրիդյան սկզբունքների հեղինակները, այդ թվում նաեւ Հայաստանը, շեղվել են ոչ միայն ներկայի իրական պատկերից, այլ նաեւ այն պատկերից, որ կար 1988-92թթ.:



Ըստ Ալավերդյանի, Հայաստանի ու Ղարաբաղի համար չափազանց նվաստացուցիչ է մադրիդյան սկզբունքներում առաջարկվող ձեւակերպումը Ղարաբաղի ժողովորդի կամքի արտահայտման մասին, որի ժամկետներն անորոշ են: Նա նշել է, որ ընդունելով այդ կետը, Հայաստանը կասկածի տակ է դնում Ղարաբաղում արդեն անցկացված անկախության մասին հանրաքվեն: Պատգամավորնը նաեւ առաջարկել է, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, ինչմ, ըստ նրա, ցույց կտա աշխարհին Հայաստանի հստակ դիրքորոշումն այս հարցում:



Լարիսա Ալավերդյանն արդեն ընդգծել է, որ հատկապես վտանգավոր է միջազգային խաղաղապահ ուժերի մասին կետը, որոնք, ինչպես ցույց է տալիս փորձը, ոչ միայն չի ապահովում անվտանգությունը, ավելին, նրանց ներկայությունը միայն բարձրացնում է առճակատման մակարդակը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---