Գերտերություններն արհեստականորեն արագացնում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - Օբամա-Մեդվեդեւ-Սարկոզի համատեղ հայտարարությունից հետո գերտերությունները փորձում են արհեստականորեն արագացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, ինչը բավական վտանգավոր է, հաշվի առնելով վրացական փորձը: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:



«ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են որ Կովկասը կայուն լինի` նավթային ու գազային նախագծերի իրականացման համար: Ռուսաստանն իր հերթին ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորման շնորհիվ ցանկանում է լուծել ադրբեջանական գազի ձեռքբերման ու հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման հարցերը, սակայն Մոսկվային դա չի հաջողվում»,-նշել է հայ փորձագետը:



Նրա խոսքերով, նման իրավիճակում հայկական կողմը պետք է բացատրի միջնորդներին, որ նրանք պետք է ձեռնպահ մնան այնպիսի քայլերից, որոնք խաթարում են գործընթացը: Բացի այդ, Ստեփան Գրիգորյանն ընդգծել է, որ Երեւանի առաջին խնդիրն է անել ամեն հնարավորը, որպեսզի Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային գործընթաց:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---