Հայ սուսերամարտիկներն անհաջող ելույթ ունեցան Եվրոպայի առաջնությունում16 հուլիսի 2009 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Հայ խոցասուսերակիրներ Միքայել Ղազարյանը, Արկադի Մուրադյանը եւ Էդգար Ավետիսյանը ավարտեցին իրենց ելույթները ՊլովդիվումՄիքայել Ղազարյանն ու Արկադի Մուրադյանը դուրս մնացին դեռեւս խմբային փուլում: Իսկ Է.Ավետիսյանը հաջողությամբ հաղթահարելով այդ փուլը, դուրս եկավ 1/64, որտեղ եւս անհաջող հանդես եկավ, ընդհանուր ստուգարքում զբաղեցնելով 54-րդ տեղը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը, Ավետիսյանի հաջողությունը խմբային փուլում, առավել եւս մեկ հաղթանակը փլեյ-օֆում ավելի քիչ հավանական էր համարվում, քան Ղազարյանի ու Մուրադյանի հաջողությունը: «Էդգարը նոր է վերադարձել ծառայությունից եւ մենք նրան առաջնության գործուղեցինք, որպեսզի նա վերականգնի իր մարզավիճակը: Սակայն նրա դուրս մնալը խմբային փուլում մեզ համար անակնկալ էր: Մենք ավելի շուտ հաջողություններ էինք ակնկալում Ղազարյանից ու Մուրադյանից: Ինչ վերաբերում է թիմային մրցաշարին, ապա մենք չմասնակցեցինք, քանի որ պատրաստ չէինք»,-ասել է Մադոյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |