Երեւանն ու Բաքուն պետք է խորքային փոխզիջման գնան հակամարտության խաղաղ կարգավորման համար16 հուլիսի 2009 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է խորքային փոխզիջման գնան: Այդ մասին «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը Մոսկվայում: Արդյո՞ք հնարավոր է առաջընթաց բանակցություններում» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը: «Անկասկած, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հասարակությունները ուրախությամբ եւ ցնծությամբ չեն ընդունի այդ փոխիջումները: Սակայն առանց դրա հնարավոր չէ հակամարտության խաղաղ կարգավորումը: Մենք արդեն տեսել ենք Հայաստանի ու Ադրբեջանի մերձակա հարեւանի փորձը` լուծել հակամարտությունը սեփական դիրքորոշման հիման վրա ու առանց փոխզիջման»,-նշել է ռուս փորձագետը: Նա հավելել է, որ նման որոշման ընդունման համար անհրաժեշտ է քաղաքական կամքի առկայությունը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մոտ: «Երկու երկրների ղեկավարների վեցերորդ հանդիպումը վկայում է նախագահների մոտ «առաջնորդների ներուժի» առկայության մասին: Անշուշտ առաջիկա հանդիպմանը վերջնական ոչ մի բան չի ստորագրվի, սակայն դա կլինի հաջորդ քայլը եւ հենց այդ քայլերից կարող է ձեւավորվել խնդրի խաղաղ լուծումը»,-հայտարարել է Վլադիմիր Ժարիխինը: Ըստ ռուս փորձագետի, ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին ոչ միայն միջնորդների ձեռքում է, սակայն նրանք, չկատարելով իրական միջնորդություն, կարող են դժվարացնել հակամարտության լուծման բանալու որոնումն ինչպես Երեւանում, այնպես էլ` Բաքվում: «Այլ հակամարտությունների համեմատությամբ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումները առավելագույնս մոտ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,-ասել է ռուս փորձագետը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |