Թեհրան-Երեւան ինքնաթիռի զոհված ուղեւորների հարազատները եղան վթարի վայրում16 հուլիսի 2009 - 22:48 AMT PanARMENIAN.Net - Ժամը 20:30-ի դրությամբ զոհվածների հարազատներն Իրանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչների ուղեկցությամբ ժամանել են Ղազվին քաղաքի մերձակայքում գտնվող Տու-154 ինքնաթիռի վթարի վայր: Հարազատները հնարավորություն ունեցան անձամբ ականատեսը լինելու տեղի ունեցած աղետի հետեւանքներին եւ ծաղիկներ դրեցին ի հիշատակ իրենց մտերիմների եւ բարեկամների: Նրանց տեղեկացվել է, որ վթարի ենթարկված ինքնաթիռի ուղեւորների հայտնաբերված մասունքները եւ անձնական պարագաներն արդեն տեղափոխվել են Թեհրան` ԴՆԹ-ի ուսումնասիրություններ կատարելու համար: Հարազատներին հնարավորություն է տրվել աղետի վայրից սափորներով հող բերել հայրենիք: Այսօր ուշ երեկոյան զոհվածների հարազատները կվերադառնան Թեհրան: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |