Հենրիկ Մխիթարյանը «Մետալուրգի» համար գոլով է աչքի ընկել Եվրոպայի լիգայի առաջին իսկ խաղում17 հուլիսի 2009 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը Դոնեցկի «Մետալուրգի» կազմում անցկացրեց իր առաջին պաշտոնական հանդիպումը, որտեղ Դոնեցկի ակումբը 3:0 հաշվով համոզիչ հաղթնակ տարավ Մինսկի ՄՏԶ «ՌԻՊՈ»-ի հանդեպ: Հայ ֆուտբոլիստն ամենաակտիվն էր թիմում եւ ողջ խաղի ընթացքում սպառնալիք էր մրցակցի դարպասապահի համար: Առաջին գոլը խփվեց 34-րդ րոպեին Մխիթարյանի անմիջական մասնակցությամբ, որի փոխանցումից հետո Մգունիին այլ բան չէր մնում, քան ուղարկել գնդակը դատարկ դարպասը: Երկրորդ գոլի հեղինակը 42-րդ րոպեին դարձավ ինքը Մխիթարյանը: Վերջին գոլը 66-րդ րոպեին խփեց հարձակվող Ալեքսեյ Գոդինը: Նշենք, որ Մխիթարյանը խաղը սկսեց հիմնական կազմում եւ բոլոր 90 րոպեներն անցկացրեց դաշտում: Մեկ այլ հայ ֆուտբոլիստ, որը նույնպես հայտագրված էր այս խաղի համար` Արարատ Առաքելյանը այդպես էլ դաշտ դուրս չեկավ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |