ԼՂՀ Քաշաթաղի շրջանում ծնելիութան մակարդակը 5 անգամ գերազանցում է մահացության մակարդակը17 հուլիսի 2009 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Ներկայումս Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի բնակչությունը կազմում է շուրջ 8000 մարդ: Ինչպես լրագրողներին հաղորդել է Քաշաթաղի շրջանային վարչության ղեկավար Կամո Մարտիրոսյանը, 2008 թվականի հոկտեմբերից բնակչության թվաքանակը մեծանում է: «Մեզ մոտ ծնելիութան մակարդակը 5 անգամ գերազանցում է մահացության մակարդակը: Բացի այդ, բնակչության թվաքանակը համալրվում է շրջանի վերաբնակեցման հաշվին», - հայտարարել է Քաշաթաղի շրջանային վարչության ղեկավարը:Կամո Մարտիրոսյանի խոսքերով, ԼՂՀ իշխանություններն ամեն ինչ անում են նրանց սոցիալական վիճակի թեթեւացման համար: «Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար գյուղացիներին անտոկոս վարկեր են տրամադրվում: Արդեն հատկացվել է 260 մլն դրամ վարկ, իսկ ընթացիկ տարվա սեպտեմբերից նրանք կկարողանան վարկ ստանալ անասունների գնման համար», - հայտարարել է Կամո Մարտիրոսյանը: Խոսելով գոյություն ունեցող խնդիրների մասին, շրջանային վարչության ղեկավարն ընդգծել է, որ դրանք հիմնականում վերաբերում են բնակարանի ապահովմանը, ենթակառույցների զարգացմանը, հաղորդակցության եւ ճանապարհների վերականգնմանը, ջրամատակարարման ապահովմանը: «Մենք ակտիվորեն համագործակցում ենք Հայաստանի Սյունիքի եւ Վայոց ձորի շրջանների հետ: Շրջանում գործում է 46 դպրոց, 33 բուժկետ», - հայտարարել է Կամո Մարտիրոսյանը, հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Քաշաթաղից: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Ovio-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Բուհերում կամավորների են հավաքագրում` մասնակցելու Լոռիում և Տավուշում վնասների հետևանքների վերացմանը Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբերի կողմից Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա |