Տու-154 ինքնաթիռի զոհված ուղեւորների աճյունները փոխադրող օդանավը Երեւան կժամանի հուլիսի 19-ին

PanARMENIAN.Net - Տու-154 ինքնաթիռի զոհված ուղեւորների աճյունները փոխադրող օդանավը Երեւան կժամանի կիրակի օրը` հուլիսի 19-ին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Չվերթի ժամանման ճշգրիտ ժամանակի մասին լրացուցիչ կհաղորդվի:



Հուլիսի 15-ին իրանական Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը, որը կատարում էր Թեհրան-Երեւան չվերթը, կործանվել է թռիչքից հետո 16 րոպե անց: Օդանավը վայր է ընկել Թեհրանից 200 կմ հեռավորության վրա` Կվազին քաղաքի շրջանում:



Ինքնաթիռում եղել է 153 ուղեւոր, որոնցից երկուսը երեխան, եւ անձնակազմի 15 անդամ: 153 ուղեւորից Հայաստանի քաղաքացի էր վեց մարդ, որոնցից երկուսն անձնակազմի անդամ էին: Հայկական ազգանուններով ուղեւորների ընդհանուր թիվը կազմում էր 35:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---