«Ամերիկյան շրջանավարտների ասոցիացիան» Սեւանա լճի ափամերձ հատվածի մաքրման ակցիա կանցկացնի17 հուլիսի 2009 - 15:43 AMT PanARMENIAN.Net - «Ամերիկյան շրջանավարտների ասոցիացիան» ԱՄՆ Պետդեպարտամենտի աջակցությամբ եւ «Սեւան» ազգային պարկի հետ համատեղ կազմակերպում է Սեւանա լճի ափամերձ հատվածի մաքրման ակցիա, որն «ԱՄՆ շրջանավարտները բնապահպանական շարժման գործում» ծրագրի շրջանակներում իրականացվող երկրորդ միջոցառումն է: Այս տարվա մայիս ամսին ԱՇԱ-ի կողմից Սեւանում կազմակերպվել էր մեկ այլ բնապահպանական միջոցառում` «Երկրի օր 2009», որի նպատակն էր բարձրացնել Գեղարքունիքի մարզի դպրոցահասակ երեխաների բնապահպանական իրազեկության մակարդակը եւ խթանել մատաղ սերնդի բնապահպանական դաստիարակությունը: Մաքրման աշխատանքներից հետո բարձրակարգ էկոլոգ-մասնագետները կներկայացնեն Սեւանա լճի պատմությունն ու հիմնախնդիրները, ինչպես նաեւ ներկայումս Հայաստանում առկա հրատապ էկոլոգիական խնդիրները, կպատասխանեն մասնակիցների հարցերին: Նախատեսվում է նաեւ Սեւանա լճին նվիրված վիկտորինա, հաղթողներին կտրվեն հուշանվերներ: «Ամերիկյան շրջանավարտների ասոցիացիան» ստեղծվել է 2003թ. հոկտեմբերին; Ասոցիացիային անդամակցում է 150 մարդ, որոնք ավարտել են տարբեր ամերիկյան բուհեր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |