Տու-154 ինքնաթիռի վթարի պատճառը կարող էր լինել անձնակազմի սխալը, ավազային փոթորիկը կամ ահաբեկչությունը17 հուլիսի 2009 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Թեհրան-Երեւան չվերթը կատարող Տու-154 ինքնաթիռի վթարի պատճառը կարող էր լինել անձնակազմի սխալը, ավազային փոթորիկը կամ ահաբեկչությունը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է Ազգային ավիացիայի միության նախագահ Դմիտրի Ադբաշյանը: «Տու-154 ինքնաթիռի բոլոր երեք շարժիչները գտնվում են ինքնաթիռի ետին մասում, ուր գտնվում են նաեւ ինքնաթիռի կառավարման մարմինները: Եթե նույնիսկ երեք շարժիչներից երկուսը խափանվում են, Տու-154 ինքնաթիռի կառուցվածքն այնպիսին է, որ այն կարող է շարունակել թռիչքը»,-ասել է նա: Նրա խոսքերով, վթարի պատճառը կարող է նման լինել 1980-ականներին Կրասնոյարսկում տեղի ունեցած ավիավթարի պատճառներին: «Կրասնոյարսկի ինքնաթիռի դեպքում հետեւյալն էր կատարվել` խափանվել էր միջին շարժիչը, ինքնաթիռի հրամանատարը հրահանգել էր անջատել աջ շարժիչն ու կրակմարիչ օգտագործել: Այսինքն, մի շարժիչը խափանվել էր, երկրորդը նա ինքն էր անջատել, ինչն էլ դարձել էր վթարի պատճառ»,-ասել է Ադբաշյանը: Ինչպես նա հավաստիացրել է, Տու-154 ինքնաթիռը համապատասխանում է Airbus մոդելի ինքնաթիռների անվտանգության բոլոր նորմերին: «Տու-154-ի տեխնիկական փաստաթղթերում նշված է, որ այդ ինքնաթիռների օգտագործման ժամկետը շուրջ 30 տարի է, թռիչքի ընդհանուր ժամանակը` 25 հազար ժամ»,-ասել է նա: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա |