Հայաստանի վերջնական նպատակն է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը17 հուլիսի 2009 - 19:35 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր դիրքորոշումն ունի ղարաբաղյան հակամարտության հարցում, այն է` ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում, պետք է ցամաքային կապ ունենա Հայաստանի հետ եւ անվտանգության միջազգային երաշխիքներ տրամադրվեն ԼՂՀ ժողովրդին»,-այսօր մամլո ասուլիսում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Խոսելով գաղտնազերծված մադրիդյան սկզբունքների մասին, նա ընդգծել է, որ կուսակցությունը դրական է գնահատում ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը եւ նշել է, որ բացահայտվել են միայն կողմերի միջեւ համաձայնեցված սկզբունքները, սակայն կան նաեւ այլ սկզբունքներ, դեռեւս չհամաձայնեցված, որոնք կարեւոր են հայ դիվանագիտության համար: Ըստ Սաֆարյանի, փաստաթղթում կա մի կարեւոր սկզբունք, որ վերաբերում է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշմանը, ինչը թույլ է տալիս Հայաստանին շարունակել բանակցությունները: Պատգամավորը նշել է, որ Հայաստանի վերջնական նպատակն է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը, որի դիմաց միայն կարելի է ինչ-որ փոխզիջումների գնալ: Նա նաեւ հայտարարել է, որ Հայաստանը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրի Ղարաբաղի անկախության հաշվին: Բանակցային գործընթացում Ղարաբաղի նեգրավման մասին լրագրողի հարցին ի պատասխան նա նշել է, որ ԼՂՀ-ն կմասնակցի բանակցություններին այն փուլում, երբ առանց նրա մասնակցության բանակցություններ վարելն անհնար կլինի: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |