Նախագահների հանդիպմանը կքննարկվեն դեռեւս չհամաձայնեցված սկզբունքները17 հուլիսի 2009 - 19:37 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը Սերժ Սարգսյանը պետք է հայտարարի, որը Հայաստանը հավատարիմ է միջազգհային իրավունքի նորմերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,-այսօր մամլո ասուլիսում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Լրագրողների այն հարցին, թե կպահանջի արդյոք «Բարգավաճ Հայաստանը» Ս.Սարգսյանի հրաժարականը, ինչպես «Ժառանգություն» կուսակցությունը, եթե այսօրվա հանդիպմանը նախագահն ինչ-որ փաստաթուղթ ստորագրի, Սաֆարյանն ասել է, որ Սարգսյանի ու Ալիեւի հանդիպմանը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի, կքննարկվեն դեռեւս չհամաձայնեցված սկզբունքները: Սաֆարյանը սխալ է համարել նախագահի հրաժարականի պահանջը: Անդրադառնալով մոտ ապագայում իրական արդյունքների հնարավորությանը` Սաֆարյանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի վերջին ագրեսիվ հայտարարությունը վկայում է այն մասին, որ նա պատրաստ չէ իրական լուծումների ղարաբաղյան կարգավորման գործընթացում:--ԿԱ-- Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |