Իրանի ընդդիմությունը դուրս է եկել Թեհրանի փողոցներ` Ռաֆսանջանիի ելույթից հետո17 հուլիսի 2009 - 21:04 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահության նախկին թեկնածու Միր Խոսեյն Մուսավիի մի քանի հազար կողմնակիցներ ուրբաթ օրը տարերային ցույց են կազմակերպել Թեհրանի փողոցներում ազդեցիկ քաղաքական գործիչ եւ նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի քարոզից հետո: Նախկինում ոստիկանությունը մահակների ու արցունքաբեր գազի միջոցով ցրել էր Մուսավիի կողմնակիցների խումբը, որոնք հավաքվել էին Թեհրանի համալսարանի մոտ, որտեղ քարոզով հանդես էր գալիս Ռաֆսանջանին: Ըստ ականատեսների, 15 մարդ ձերբակալվել է: Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանին ակտիվ աջակցություն էր ցուցաբերում Մուսավիի նախընտրական քարոզարշավի ժամանակ: Իր ելությում Իրանի նախկին նախագահը նշել է, որ երկրի շատ քաղաքացիներ կասկածներ ունեն հունիսի 12-ի ընտրությունների պաշտոնական արդյունքների վերաբերյալ եւ կոչ է արել իշխանություններին վերականգնել նրանց վստահությունը: Նա նաեւ հանդես է եկել անկարգությունների ժամանակ ձերբակալված մարդկանց ազատ արձակելու օգտին, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |