Հայ ժողովուրդը բնիկ է Թուրքիայում, Վրաստանում եւ Ադրբեջանում17 հուլիսի 2009 - 21:32 AMT PanARMENIAN.Net - Հայերը ազգային փոքրամասնություն չեն հանդիսանում ոչ Թուրքիայում, ոչ Վրաստանում, ոչ էլ Ադրբեջանում: Հայերը բնիկ ժողովուրդ են այդ երկրներում եւ, ըստ ՄԱԿ-ի բնիկ ժողովրդների իրավունքի մասին հռչակագրի, պաշտպանության իրրավունքն ունեն: Այդ մասին երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է Արեւմտյան Հայաստանի Հայ ազգային խորհրդի անդամ, փիլիսոփա Արմեն Աբրահամյանը: «Այսօր աշխարհի շատ երկրներ պատրաստ են պաշտպանել բնիկ ժողովրդների իրավունքները: Հենց այդ պատճառով մեր խորհուրդը դատական գործ է հարուցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի դեմ` Ջուլֆայի խաչքարերի ոչնչացման համար: Այդ հուշարձանները վկայում են, որ հայերը բնիկ ժողովուրդ են այդ տարածքում»,-ասել է նա: Նա հավելել է, որ խորհուրդը մտադիր է նաեւ դատական գործ հարուցել Թուրքիայի դեմ միջազգային ատյաններում: Ըստ Աբրահամյանի, այն մի քանի բաղկացուցիչ կունենա` Աբդուլ Համիդ II գործողությունները, 1909թ. ջարդը, 1915-23թթ. Հայոց ցեղասպանությունը: Աբրահամյանը հաղորդել է նաեւ, որ Արեւմտյան Հայաստանի Հայ ազգային խորհրդի անդամները հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ժնեւում մասնակցել են Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության մտավոր սեփականության եւ գենետիկ ռեսուրսների, ավանդական գիտելիքների ու բանահյուսության միջկառավարական կոմիտեի 14-րդ նստաշրջանում: Նստաշրջանում հայ պատգամավորները նշել են, որ Արեւմտյան Հայաստանի հայերը Արեւմտյան Հայաստանի բնիկ ժողովուրդն են եւ նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն:--ԿԱ-- Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին |