Lեւոն Քալանթար. Ռազմական թեմայով ֆիլմերը ակտուալ կլինեն, քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հարցը

PanARMENIAN.Net - «Լեւոն Քալանթարի «Կովկասի գերուհին» ներկայացվել է Երեւանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում: Կարճամետրաժ փաստագրական ֆիլմը պատմում է 15-ամյա բաժանումից հետո իր հարազատների հետ ԼՂՀ-ում ապրող ադրբեջանցի Զինայի հանդիպման մասին:



«Թեեւ ֆիլմում չկան պատերազմական կադրեր, սակայն այն հագեցած է պատերազմի ոգով: Նման թեմատիկայի ֆիլմերն ակտուալ կլինեն, քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հարցը: Դրանք անհրաժեշտ է նկարահանել, քանի որ հանրությունը հաճախ չի տիրապետում կարեւոր տեղեկատվության»,-ասել է ֆիլմի ռեժիսորը մամլո ասուլիսում:



Փաստագրական ֆիլմը ռեժիոսորի 15-րդ աշխատանքն է, ով նաեւ հարյուրավոր հեռուստահաղորդումների հեղինակ է:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---