ՀՀ սպորտի նախարարը ընդունել է Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի մասնակիցներին17 հուլիսի 2009 - 23:00 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար, ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է հայ մարզիկների պատվիրակությանը, որը հուլիսի 18-25 ին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կմասնակցի Եվրոպայի օլիմպիական երիտասարդական 10-րդ փառատոնին: Հայաստանն այդ ստուգատեսում կներկայացնեն 20 մարզիկ մարզուհիներ: Նրանք հանդես կգան վեց մարզաձեւերում` ձյուդո, թեթեւ աթլետիկա, հեծանվային սպորտ, թենիս, սպորտային մարմնամարզություն եւ լող:ՀՀ սպորտի նախարարը հաջողություն է մաղթել մարզիկներին ու հույս հայտնել, որ նրանք ըստ արժանվույն կներկայացնեն Հայաստանը միջազգային փառատոնում: Նրանց հաջողություն մաղթեց նաեւ ՀՀ ԱՕԿ-ի առաջին փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |