ԱրմենՏելը ինտերկոնեկտին նվիրված սեմինար կանցկացնի

PanARMENIAN.Net - Հուլիսի 18-19-ին հայկական Ծաղկաձոր քաղաքում տեղի կունենա ինտերկոնեկտին (օպերատորների միջեւ տրաֆիկի համար փոխհաշվարկների պայմաններն ու չափսերը) նվիրված երկօրյա սեմինար, որի կազմակերպիչն է ԱրմենՏել (Beeline ապրանքանիշ) ընկերությունը:



Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ընկերության մամլո քարտուղար Անուշ Բեգլոյանը, սեմինարում կքննարկվեն իրավական ու տեխնիկական հարցեր, ժամանակակից միտումներն ու համաշխարհային պրակտիկան օպերատորների միջեւ ինտերկոնեկտի հարցերում:



Սեմինարին կմասնակցեն ԱրմենՏելի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, միջօպերատորական փոխգործակցության ծառայության ղեկավար Իրինա Տրոֆիմովան եւ իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը:
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---