ԵԱՀԿ-ն մտադիր է հայկական ոստիկանության աշխատանքն ավելի թափանցիկ դարձնել17 հուլիսի 2009 - 23:02 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի եւ ԵԱՀԿ պատվիրակության անդամների հանդիպմանը քննարկվեցին իրավապահ մարմինների, մասնավորապես ոստիկանական համակարգի բարեփոխումներին առնչվող խնդիրներ:ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչները տեղեկացրին, որ իրենք իրականացնում են համայնքային ոստիկանության եւ այս ոլորտի կրթական բարեփոխումների ծրագրեր` նպատակ ունենալով ոստիկանության գործունեությունը դարձնել էլ ավելի թափանցիկ, զարգացնել հասարակություն-ոստիկանություն փոխվստահությունը, որպեսզի ծառայությունը ժողովրդին դառնա ավելի արդյունավետ: Ժողովրդավարական այդ բարեփոխումների գործում ԵԱՀԿ ներկայացուցիչները կարեւորեցին խորհրդարանական վերահսկողության եւ ոլորտի օրենսդրական բարեփոխումների խնդիրը: Պարոն Կարապետյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ-ի աշխատանքները ոստիկանական համակարգի բարեփոխումների գործում: Նա առաջնային համարեց ոստիկանության աշխատակիցների եւ քաղաքացիների միջեւ հոգեբանական խոչընդոտների վերացումը, ոստիկանության կրթական, ինչպես նաեւ նյութական խնդիրները, գործունեության հրապարակայնությունը, փոխվստահության մթնոլորտի ձեւավորումը եւ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեց: Հանդիպմանը քննարկվեցին հանձնաժողովի իրավասությանը վերաբերող այլ հարցեր եւս, հաղրոդել է ՀՀ ԱԺ լրատվության վարչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |