Էջմիածնում հոգեհանգստյան արարողություն է կատարվում ավիավթարի հետեւանքով զոհվածների հոգիների խաղաղության համար18 հուլիսի 2009 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվածների հոգիների խաղաղության համար, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը : Արարողության ընթացքումներկաներին իր ցավակցական խոսքնէ ուղղել ՎեհափառՀայրապետը:Հայոց Հայրապետընաեւիր ցավակցությունն ու սիրտակցությունըհայտնեցզոհվածների բոլորհարազատներին, Իրանի եւ Վրաստանի իշխանություններին եւ ժողովուրդներին` աղոթելով, որ Տերը խաղաղության մեջ հանգստություն եւ երանություն պարգեւի հանգուցյալների հոգիներին եւ Սուրբ Հոգու շնորհներով մխիթարի եւ սփոփի սգակիր բոլոր սրտերը: Հոգեհանգստին մասնակցում էինՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամներ, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը, Մայր Աթոռի միաբաններ, զոհվածների հարազատներ: Արարողությանը ներկա չէր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը գտնվում է Մոսկվայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով: Նախօերին տեղի է ունեցել Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը, այսօր կայանալու է ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Թեհրան-Երեւան չվերթը կատարող Տու-154 ինքնաթիռը վթարի ենթարկվեց հուլիսի 15-ին` Թեհրանից շուրջ 200 կմ հեռավորության վրա, թռիչքից 16 րոպե անց: Զոհվեց 168 մարդ: Զոհվածների թվում 36 հայ կա, այդ թվում Հայաստանի հինգ քաղաքացիներ: Այսօր նրանց աճյուններով սափորները կտեղափոխվեն Երեւան հատուկ չվերթով, որով Իրան էին մեկնել զոհվածների հարազատները: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |