Մոսկվայում կարող է տեղի ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը

PanARMENIAN.Net - Մոսկվայի ու Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլը նախաձեռնել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ու Ադրբեջանի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշա-զադեի հանդիպումը:



Հանդիպման հնարավորությունը քննարկվել էր Հայաստանի ու Ռուսաստանի հոգեւոր առաջնորդների հուլիսի 14-16-ին Մոսկվայում կայացած հանդիպումը: Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Մոսկվայի ու Ամենայն Ռուսիո պատրիարքը ի շարս այլ հարցերի քննարկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում հանդիպման մասին, ժամկետները կճշտվեն, հաղորդում է Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը:



Հայաստանի ու Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել պատրիարք Ալեքսի Երկրորդի օրոք:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---