«Յունիբանկ»-ը գործողության մեջ է դրել նոր կուտակային ավանդատեսակ18 հուլիսի 2009 - 15:07 AMT PanARMENIAN.Net - «Յունիբանկ»-ը գործողության մեջ է դրել նոր կուտակային ավանդատեսակ` «Յունի-Կուտակային», հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Նոր ավանդի համար եւս սահմանվել է բարձր եկամտաբերություն` ՀՀ դրամով ներդրման դեպքում` մինչեւ 14%, արտարժույթով` մինչեւ 11%տարեկան տոկոսադրույք: «Յունի-Կուտակային» ավանդատեսակի առանձնահատկությունն այն է, որ ավանդի ներգրավման նվազագույն գումարը կազմում է ընդամենը 30 հազար ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար/եվրո կամ 3 000 ռուսական ռուբլի: Ավանդի ներգրավման ժամկետները եւս համապատասխանացվել են հաճախորդների պահանջներին` սկսած 31 օրից մինչեւ 3 տարի: Ընդ որում, գումարը որպես «Յունի-Կուտակային» ավանդ 365 օր եւ ավելի ժամկետով ի պահ դնելու դեպքումիրականացվում է տոկոսագումարի կապիտալիզացիա մայր գումարին: «Յունի-Կուտակային» ավանդի տոկոսագումարի վճարումն իրականացվում է ավանդի ներդրման ժամկետի վերջում կամ ամեն ամիս,ավանդատուի ընտրությամբ: Ընձեռվում է նաեւ ավանդի համալրման հնարավորություն առանց գումարի եւ ժամկետների սահմանափակման, բացառությամբ` ավանդի ժամկետի վերջին ամսվա: Բոլոր ավանդատուներին տրամադրվում էArCa կամ Visa Electron պլաստիկ քարտ եւ օվերդրաֆտի ստացման հնարավորություն` ներդրված ավանդի գումարի 90%-ի չափով: «Յունիբանկ»-ը շարունակում է պահպանել առաջատար դիրքերը Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով: Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալըգերազանցել է 37 մլրդ դրամը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար |