Արդշինինվեստբանկը իջեցրել է Contact համակարգով դեպի ԱՊՀ երկրներ փոխանցումներ ուղարկելու սակագինը18 հուլիսի 2009 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Արդշինիվեստբանկը հուլիսի 17-ից Contact համակարգով դեպի ԱՊՀ երկրներ փոխանցումներ ուղարկելու սակագինը իջեցրել է, ներկայիս 3%-ի փոխարեն սահմանելով 2%, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Արդշինինվեստբանկը միջազգային դրամական փոխանցումների համակարգերի հետ համատեղ պարբերաբար ակցիաներ է իրականացում, որոնք բանկի ծառայություններից օգտվող հաճախորդների համար հաճելի անակնկալ լինելուց բացի, ուղղված են նպաստելու նա- դրամական փոխանցումների ծավալների ավելացմանը: Մասնավորապես, 2008թ. դեկտեմբերեւ 2009թ. փետրվարամիսներին Արդշինինվեստբանկը Contact համակարգի հետ համատեղ անցկացրեց «Ակտիվ հաճախորդ» ակցիան, որի ընթացքում արժեքավոր նվերներ հանձնվեցին վաթսուն առավել ակտիվ հաճախորդներին: Contact դրամական փոխանցումների համակարգը գործում է աշխարհի 86 երկրներում, սպասարկման կետերի ընդհանուր թիվը 30 հազար է: Շուտով Արդշինինվեստբանկը կսկսի փոխանցումներ իրականացնել նաեւ միջազգային դրամական փոխանցումների RIA համակարգով: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով մասնավոր փոխանցումների ընդհանուր քանակը բանկում ավելացել է 16%-ով, գումարային առումով այն կազմում է 61,5 մլն ԱՄՆ դոլար: Կանխատեսվում է, որ մինչ- տարեվերջ մասնավոր փոխանցումների ծավալը կկազմի 180 մլն ԱՄՆ դոլար: Արդշինինվեստբանկը ներկայումս դրամական փոխանցումներ է իրականացնում IntelExpress, Contact, MoneyGram, Migom միջազգային համակարգերով, եւ այս ոլորտում համագործակցում է ռուսական Պրոմսվյազբանկի, Սոցգորբանկի, Ֆորա բանկի եւ Սբերբանկի հետ: Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում եւներկայացուցչություն` Փարիզում: Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |