Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը18 հուլիսի 2009 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Դմիտրի Մեդվեդեւը , Իլհամ Ալիեւը եւ Սերժ Սարգսյանը, որոնք Կենտրոնական Մոսկովյան ձիարշավարանում դիտել են Ռուսաստանի նախագահի մրցանակի ձիարշավները, շարունակել են շփումը եռակողմ ձեւաչափով: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, հանդիպման սկզբում առաջնորդները կառուցողական տրամադրվածություն եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա ուղիները քննարկելու պատրաստակամություն են հայտնել: Կողմերը մտադիր են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումը:Նախագահները գտնվում են Մոսկվայում Ռուսաստանի նախագահի մրցանակի ձիարշավները դիտելու նպատակով, որը ստեղծվել է 2004 թվականին Գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ: Առաջին ձիարշավներն անց են կացվել 2004 թվականի հունիսի 3-ին Մոսկվայի Կենտրոնական ձիարշավարանում: Ամեն տարի այդ միջոցառմանը ներկա էր լինում Ռուսաստանի պետության ղեկավարը, ինչպես նաեւ հավաքվում էին ԱՊՀ երկրների առաջնորդները: Ի տարբերություն նախորդ տարիների ձիարշավների, նախագահներն ու մյուս հանդիսատեսը չեն կարող խաղագումարներ դնել հաղթողների վրա, քանի որ դա օրենքով արգելված է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |