Երեւանում հուլիսի 22-ին կնշեն Ալավերդի քաղաքի օրը

PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին Երեւանում Ալավերդի քաղաքի օրը կնշեն «Ճանաչենք Հայաստանը. Ալավերդի» խորագրով ցուցահանդեսի բացմամբ:



Ցուցահանդեսի կազմակերպիչըԵրիտասարդ առաջնորդների դպրոցն է: Ցուցահանդեսի նպատակն է մայրաքաղաքի բնակիչներին ծանոթացնել Ալավերդի քաղաքի պատմությանն ու մշակույթի տարբեր բնագավառներին:



Ցուցահանդեսում ներկայացված կլինեն քաղաքի տեսարժան վայրերն ու ալավերդցիների առօրյա կյանքն արտացոլող լուսանկարներ:



Երիտասարդ առաջնորդների դպրոց ծրագիրը իրականացվում է 2006 թվականից: Դպրոցի սաների թիվը կազմում է ավելի քան 2400 մարդ:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---